Ղազարավանում հրազենային միջադեպի մասնակիցներից մեկը գյուղապետի ազգականն է


Ղազարավանում հրազենային միջադեպի մասնակիցներից մեկը գյուղապետի ազգականն է
Հուլիս 26 20:00 2022

Հուլիսի 26-ին Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում տեղի ունեցած կրակոցներից տուժած Վարդուհի Հակոբյանը և նրա որդին՝ Գոռ Հակոբյանը, պատահաբար են հրազենային վիրավորում ստացել: «Առավոտ»-ի տեղեկություններով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, այս պահին տանն են:

Ղազարավան գյուղի երիտասարդները այսօր ուշ գիշերին վիճաբանել են, վեճը տեղի է ունեցել հրազենային վիրավորում ստացած կնոջ տան հարևանությամբ, նրանք վեճի ձայներից դուրս են եկել ու վիրավորվել: Վեճի մասնակիցներից Տիգրան Սարգսյանը Ղազարավանի գյուղապետ Արտակ Սարգսյանի (լուսանկարում) հորեղբոր թոռն է:

Ըստ ՀՀ ոստիկանության հաղորդագրության՝ «Հուլիսի 26-ի գիշերը, ժամը 2.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել «Աշտարակ» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էին դիմել Ղազարավան գյուղի բնակիչ մայր ու որդի: Տասնհինգ րոպե անց հիվանդանոցից ստացվել է երկրորդ հաղորդումը. դեմքի քերծվածքներով բուժօգնության էր դիմել հոսպիտալացված կնոջ ավագ որդին` 30 տարեկան: