Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Մարտիրոս Վալերիի Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական
Մարտիրոս Ավագյանի կենսագրությունը
Ծնվել է 1984 թվականին:
2007թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն
2005-2008թթ. – ԼՂՀ ՊՆ N զորամասի ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապի բաժնի սպա
I-VI.2008 թ. – ՀՀ ՊՆ N զորամասի քննչական բաժնի քննիչ
2008-2011թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ
2011-2012թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի ավագ քննիչ
VI-XII.2012թ. – ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ
2012-2013թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի առաջին բաժանմունքի պետ-հրամանատարի տեղակալ
2013-2014թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար
2014-2016թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետ
2016-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ
Պարգևներ










