Արձանագրվել է 11 պատահար. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում


Արձանագրվել է 11 պատահար. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Հուլիս 21 18:30 2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 20-ից 21-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 15-ը: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:
Բացահայտվել է գողության 3, խարդախության 5, խուլիգանության 2, յուրացման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային  11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: