Չինաստանում բեռնատարը բախվել է ավտոբուսին. 10 զոհ կա


Չինաստանում բեռնատարը բախվել է ավտոբուսին. 10 զոհ կա
Հուլիս 21 18:00 2017

Չինաստանի հյուսիսում տեղի ունեցած ճանապարհային պատահարի հետեւանքով 10 մարդ է զոհվել, 9 վիրավոր կա: Այս մասին հաղորդում է Սինհուան:

Ողբերգությունը տեղի է ունեցել Սյաոցզաոնյան գյուղի մերձակայքում: Խոշոր բեռնատարը բախվել է ավտոբուսին: Պատահարի հետեւանքով 8 մարդ տեղում մահացել է, 2 տուժած էլ մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Վթարի պատճառները պարզվում են: