Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը. Վահան Քերոբյան


Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը. Վահան Քերոբյան
Հուլիս 25 14:30 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը` հունիսին արագանալով մինչև տնտեսական ակտիվության 118.5% ցուցանիշի։ Ամենաուրախալին արդյունաբերության 119% ցուցանիշն է, որը, հանքաարդյունաբերության ոլորտի նվազման ֆոնին նշանակում է մշակող արդյունաբերության զգալի աճ։