Փոփոխություններ՝ դեպի Ուկրաինա ձայնային ծառայության պայմաններում․ Վիվա-ՄՏՍ


Փոփոխություններ՝ դեպի Ուկրաինա ձայնային ծառայության պայմաններում․ Վիվա-ՄՏՍ
Հուլիս 25 14:22 2022

Վիվա-ՄՏՍ–ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) տեղեկացնում է, որ, փոխկապակցման միջազգային սակագների փոփոխմամբ պայմանավորված, 2022թ. օգոստոսի 1-ից Վիվա-ՄՏՍ-ի «+100 րոպե» ծառայության, «Viva», «X», «Y» կանխավճարային և հետվճարային, ինչպես նաև «Z» կանխավճարային սակագնային պլանների, «Կորպորատիվ 15000», «Կորպորատիվ 9000», «Կորպորատիվ 7000», «Կորպորատիվ 5000», «Կորպորատիվ 3000», «Կորպորատիվ 2300», «Կորպորատիվ X», «Կորպորատիվ Y» փաթեթների շրջանակում տրամադրվող փաթեթներով դեպի «Vodafone Ուկրաինա» ցանց ձայնային ծառայություն այլևս չի տրամադրվելու:

 

Ինչպես և նախկինում, դեպի Ուկրաինա զանգերի համար սակագինը միջազգային միացմամբ կկազմի 180 դրամ/րոպե, իսկ «Հեռազանգ» ծառայությամբ՝ 130 դրամ/րոպե:

Բոլոր գները ներառում են ԱԱՀ: