«Նույնիսկ Քիմ Քարդաշյանին էին հարցրել, թե ինչ կարծիք ունի»․ Հրաչյա Սարգսյան


«Նույնիսկ Քիմ Քարդաշյանին էին հարցրել, թե ինչ կարծիք ունի»․ Հրաչյա Սարգսյան
Հուլիս 25 10:47 2022

«Ես չէի պատկերացնում, որ էդքան մեծ իրադարձություն է լինելու։ Ուրախալի է, որ մեր երևանաբնակները և ոչ միայն, Երևանի նկատմամբ տենց մեծ պատասխանատվությամբ են վերաբերում», - այսօր՝ գործակարգավարական խորհրդակցության շամանակ անդրադառնալով իր հայտարարությանը, ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Համոզմունք ունեմ և վստահ եմ, որ նույն ջանասիրությամբ համատեղ քաղաքացիների հետ մեկս մյուսին նկատողություն ենք անելու, ասելու ենք՝ խի՞ եք աղբը թափում, կանգառասրահները փչացնում»,- նշեց քաղաքապետը։

«Հումորները շատ լավն էին, բայց ուզում եմ ասել, որ համակրգը իմ հայտարարությունից 25 օր առաջ աշխատում էր»,- նկատեց Սարգսյանը՝ հավելելով, որ ինքը պարզապես տեղեկացրել է դրա մասին։

«Նույնիսկ Քիմ Քարդաշյանին էին հարցրել՝ ի՞նչ կարծիք ունեք»,- նշեց քաղաքապետը։