Խոշոր հրդեհ Երեւանում. հայտարարվել է բարդության ԲԻՍ 1 կանչ


Խոշոր հրդեհ Երեւանում. հայտարարվել է բարդության ԲԻՍ 1 կանչ
Հուլիս 25 09:45 2022

Հուլիսի 25-ին, ժամը 08:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցում գտնվող «ԱՊԱՎԵՆ ՏԵՐՄԻՆԱԼ» ՓԲԸ-ին պատկանող պահեստում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

 

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։