«Իշխանությունները, հուսանք, չեն մոռանա Երևանը շենացնելուն ուղղված՝ հանրությանը խաբելու ավանդույթների մասին»․ Է․ Ղազարյան


«Իշխանությունները, հուսանք, չեն մոռանա Երևանը շենացնելուն ուղղված՝ հանրությանը խաբելու ավանդույթների մասին»․ Է․ Ղազարյան
Հուլիս 24 10:32 2022

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն հուլիսի 23-ն է, սակայն այս ամսվա ընթացքում մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի, դրա շուրջ առևտրի մեծ կենտրոնի և ներդրումային ծրագրերի մասին դեռ ոչ մի հայտարարություն չեն արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը և այլ խեղկատակներ։ Տիեզերքը յուրացնելու ծրագրերով տարված Հայաստանի իշխանությունները, հուսանք, չեն մոռանա Երևանը շենացնելուն ուղղված հանրությանը խաբելու ավանդույթների մասին, հակառակ դեպքում ստիպված ենք բավարարվել օպերայի շրջակայքից բոլոր սրճարանները հեռացնելուց հետո, տարածքի նոր բարեկարգված և կանաչապատված վիճակով»։

 
Աղբյուրը` Էդգար Ղազարյան