ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ « Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր ստորագրածս հրամանով մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր և պետական գործիչ Արա Բաբլոյանին նշանակել եմ ԱՀ պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական՝ առողջապահության գծով: Վստահ եմ, որ սա լրացուցիչ մեխանիզմ կդառնա պարոն Բաբլոյանի ներուժն ու մեծ փորձառությունն ի սպաս դնելու Արցախի առողջապահական համակարգի արդյունավետության շարունակական բարելավման գործին, առավել ևս, որ արդեն մտնում ենք ոլորտի ռազմավարության նախագծի վերջնականացման ու իրագործման փուլ: Ինձ համար մեծ պատիվ է ունենալ նման մարդկային, մասնագիտական ու պետական որակներ խտացնող անձի անվերապահ աջակցությունը և շնորհակալ եմ պարոն Բաբլոյանին՝ իմ խնդրանք-առաջարկը սիրով ու անմիջապես ընդունելու համար: Ի ԳՈ՛ՐԾ...»։ |
Աղբյուրը` Արտակ Բեգլարյան