«Միրզոյանն ու Բայրամովը մի կարևոր հարցում 100 տոկոսով համաձայնության են եկել». Ա. Աշոտյան


«Միրզոյանն ու Բայրամովը մի կարևոր հարցում 100 տոկոսով համաձայնության են եկել». Ա. Աշոտյան
Հուլիս 19 17:30 2022

«Բայրամովն ու Միրզոյանը քննարկել են հակահայկական օրակարգ, մեր շահերը չեն պաշտպանվել և 100 տոկոս համաձայնվել են մի կարևոր հարցում, որ Հայաստանում ընդդիմախոսների բերանը պետք է փակել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրառանալով ՀՀ ԱԳ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Նիկոլը ստանձնել է այդ առաքելությունը, որպեսզի իր դավաճանական գործարքները հասցնի մինչև վերջ: Նա Հայաստանում պետք է ճնշի այլախոհներին»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ ըստ իր վրաց գործընկերների՝ Թբիլիսիում քննարկվել է նաև գալիք բրյուսելյան հանդիպումը, որ տեղի կունենա հուլիս-օգոստոս ամիսներին: