«Զորավարը բարձրացել է դիրքեր». Էդգար Ղազարյան


«Զորավարը բարձրացել է դիրքեր». Էդգար Ղազարյան
Հուլիս 19 11:40 2022

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Զորավարը բարձրացել է դիրքեր և հենվել է ժամանակակից հատուկ միջոցներով կահավորված մաշված անվադողերին։

Ադրբեջանցիները խուճապահար փախել են` դաշտերում թողնելով ողջ սպառազինությունները։ Ազատագրվել են Քարվաճառի, Քաշաթաղի, Ակնայի շրջանները (վերջինս նրա և Ալեն Սիմոնյանի հայրենիքն է): Գանձակում խուճապ է, բնակիչները զանգվածաբար լքում են քաղաքը։

ՔՊ-ականները փարթի են կազմակերպել Հադրութի ջրաշխարհում, մի խեղկատակ սուրճ է խմում, մյուսը` Շուշիում կենտրոնական բանկի բունկերում փող է հաշվում։

Հաղթարշավը շարունակվում է»։

 
Աղբյուրը` Էդգար Ղազարյան