|
Ուշադրություն Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 17-21-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Երևան քաղաքում՝ Հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակը մայրաքաղաքում
Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։ |










