168.am–ը գրում է. «Երեկ շատ խոսվեց, որ ցավալիորեն դատական նիստի ընթացքում կյանքից հեռացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորած դատավորը նախկին քննիչ Արուսյակ Ալեքսանյանն է:
Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը կալանավորվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, որն ազգամիջյան թշնամանք հրահրելու հանցակազմն է, ըստ էության ոչ վերաբերելի հոդված Արմեն Գրիգորյանի արարքին:
Մինչդեռ այդ հոդվածով մեղադրվող Սաշիկ Սուլթանյանը, ով իսկապես թշնամանք էր տարածել հայ և եզդի ժողովուրդների միջև, մի օր անգամ կալանավորված չի եղել, որևէ պատասխանատվության չի կանչվել նաև արցախահայության նկատմամբ ատելություն ու թշնամանք տարածող Նիկոլ Փաշինյանի որևէ աջակից:
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանն իր աշխատանքային կենսագրության զգալի հատվածում քննիչ է եղել, աշխատել է թե Քննչական կոմիտեում, թե Հատուկ քննչական ծառայությունում: Ինքն իրեն համարել է համարձակ քննիչ»:










