Հայկ Մամիջանյանը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Տիգրան Աբրահամյանը՝ քարտուղար․ նիստի արդյունքները


Հայկ Մամիջանյանը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Տիգրան Աբրահամյանը՝ քարտուղար․ նիստի արդյունքները
Հուլիս 16 11:50 2022

Երեկ տեղի է ունեցել «Պատիվ ունեմ» խմբակցության նիստ, որի օրակարգում եղել են խմբակցության ղեկավարի և քարտուղարի ընտրության, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր։

 

168․am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ խմբակցության պատգամավորները միաձայն ընտրել են Հայկ Մամիջանյանին որպես խմբակցության ղեկավար, իսկ Տիգրան Աբրահամյանին՝ խմբակցության քարտուղար։

Նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական ընթացիկ հարցեր, ինչպես նաև սահմանվել են խմբակցության հետագա աշխատանքների առաջնահերթությունները։