Ադրբեջանական հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջի 3 օրում Ադրբեջանում ինքնասպանության փորձերի շքերթ է:
Վերջին 15 օրվա ընթացքում ադրբեջանական բանակում ծառայող զինծառայողների շրջանում արձանագրվել է մահվան 7 դեպք։
Դրանցից 4 եղել են դժբախտ պատահարներ (տրանսպորտային միջոցների և տեխնիկական անփութություն), իսկ 3՝ ինքնասպանություն։ Նշեմ, որ սրանք բոլորը պաշտոնապես հաստատված տեղեկություններ են։
1. Երբեմնի հայկական Գանձակում (Գյանջա) բնակվող Էթիբար Ալիևը փորձել է ինքնասպան լինել՝ կտրելով ձեռքը (հավանաբար երակները)։ Մասնակցել է Արցախի Սանասարի և Ջրականի օկուպացիոն ռազմական գործողություններում։ Պատճառաբանել է, որ սոցիալական անհաղթահարելի խնդիրներ ունի:
2. Խաչմազի շրջանի Մյուզաֆֆերոբա գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Յուսիֆ Սեյֆուլլա օղլու Էսեդուլլաևը փորձել է ինքնասպանություն գործել՝ կախվելու միջոցով։ Սակայն նրան հնարավոր եղավ փրկել։ Պատճառաբանել է, որ իրեն պաշտոնական կառույցներն անտեսում են։
3. Թարթառի զորամասում ծառայած, 1995թ. ծնունդ, Գորանբոյի բնակիչ Նամիզեդ Իսրայըլ օղլու Բայրամովը մահացել է Մինգեչևիրի ջրամբարում։
4. Աղդաշդաքում անզգուշության հետևաքով գազի պայթյունից է եղել, և այժմ այն գտնվում է կայուն վիճակում։ Վերջինս նույնպես պնդում է, որ 3 ամիս է՝ դադարեցրել են իրեն վճարել հասանելիք թոշակը»: