ՀՀ-ում 102 տոննա կշռով բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոց է հայտնաբերվել


ՀՀ-ում 102 տոննա կշռով բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոց է հայտնաբերվել
Հուլիս 15 19:50 2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության  տեսչական մարմինը միջպետական Մ-3 և Մ-5 ավտոմոբիլային ճանապարհների տարբեր հատվածներում իրականացրել է 19 տրանսպորտային միջոցի կշռում։

Ինչպես հայտնում են Տեսչական մարմնից, տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից հայտնաբերված խախտումներից մեկն աննախադեպ է եղել՝ մինչ այժմ իրականացված վերահսկողության ողջ  ժամանակահատվածում. «Սարդ տրանս» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցը  թույլատրելի զանգվածը գերազանցել է ավելի քան 60 տոննայով՝ իրականացնելով 102 տոննա կշռող բեռնափոխադրում։ Նշվում է, որ ՀՀ-ում տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը 40 տոննա է։

 
 
 

2 օրվա  ընթացքում Տեսչական մարմնի կողմից վերահսկողության արդյունքում կազմվել է 15 վարչական արձանագրություն, նշանակվել՝ 3 միլիոն ՀՀ դրամի տուգանք։