|
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմեն Գրիգորյանի մահը, իսկ ավելի ճիշտ սպանությունն այն ապօրինի և անբարո ժամանակի վկայությունն է, որում մենք ապրում ենք: Գուցե անիմաստ թվա իշխանություններին և դատավորին պատասխանատվության կանչելու կոչը, բայց հավատացե՛ք, շատ կարևոր է, որ մենք խոստանանք ինքներս մեզ, որ շարունակելու ենք պայքարել Հայաստանում օրենքի և իրավունքի իշխանություն հաստատելու և մեր պետական ու ազգային շահերը պաշտպանող կառավարություն ձևավորելու համար: Ցավակցում եմ Արմեն Գրիգորյանի հարազատներին, ընկերներին և բարեկամներին: Բոլոր մեղավորները պատասխան են տալու»: |
Աղբյուրը` Արթուր Վանեցյան










