Ի՞նչ է կատարվում, երբ տղամարդը գրկում է կնոջը


Ի՞նչ է կատարվում, երբ տղամարդը գրկում է կնոջը
Հուլիս 21 00:41 2017

Գրող Դեյվիդ Թումարիսոնը հրաշալի կերպով բացատրում է, թե ինչ է տեղի ունենում շատ մտերիմ գրկախառնության ժամանակ:

Երբ տղամարդը լուռ հետևից մոտենում է կնոջը և գրկում նրան, նա փակում է շրջանը: Իր երկուսի շրջանները: Սա նրբության, ջերմության և պաշտպանության շրջանն է: Եվ նա կնոջը դնում է հենց այդ կրքոտ շրջանի կենտրոնում: Այսպես նա ակամայից ցույց է տալիս, որ հենց այդ պահին նա է իր տիեզերքի կենտրոնում:
Տղամարդը գրկում է կնոջը լռության մեջ: Կինը նույնպես լուռ է: Նա զգում է ջերմ ալիքները, որ բխում են այդ տաք և խաղաղ ձեռքերից:
«Երբ տղամարդը գրկում է կնոջը, վերջինիս թվում է, որ ինքը թևեր ունի և կարող է թռչել: Այդ սիրո շրջանը հանգիստ և հարմարավետ է: Այդ լուռ նրբությունը նրան հալեցնում է այնպես, ինչպես շաքարն է հալվում թեյի մեջ: Ո՞վ է նա հիմա՝ կանգնած այդ այրվող շրջանում: Ի՞նչ է նա զգում:
Նա կի՞ն է, թե՞ աղջիկ: Նա իրեն սիրվա՞ծ է զգում, թե ի՞նքն է սիրում: Արդյո՞ք լռության այդ ծածկոցը ծածկում է կնոջ ուսերը և թաքցնում իր մտքերը տղամարդուց…կամ միգուցե ոչինչ էլ թաքնված չէ այդ փակ շրջանում: Ի վերջո, նա ուղղակի գրկել է նրան և պաշտպանում է արտաքին աշխարհից, որը սառն է և միայնակ: Բայց նրա ձեռքերում ջերմ է և հարմարավետ: Այդ ձեռքերը նրա պաշտպանությունն ու հանգստությունն են: Դա այն ամենն է, ինչ կինը փնտրում է և սպասում…»
Ավելի հաճախ գրկեք ձեր սիրելիներին: Նրան ձեր շրջանի կենտրոնում դրեք: Փայփայեք ձեր սիրելիին՝ ցույց տալով, թե ինչքան նուրբ և զգայական կարող է սերը լինել: Ուղղակի սիրեք նրան. նա դրա կարիքն ունի: