«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է Գերմանիայի քաղաքացու դի


«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է Գերմանիայի քաղաքացու դի
Հուլիս 9 13:00 2022

Երեկ՝ ժամը 09։25-ի սահմաններում, Վազգեն Սարգսյան 26 հասցեում գործող «Էրեբունի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի՝ 56-ամյա Թոմաս Ե-ն է, հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: