|
Զինվորի մայր Լիանա Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ ու լուսանկարներ է տարածել՝ կից գրելով հետևյալը. «Սա Երևան քաղաքի, Ծ․ Իսակովի 42/1 բազմաբնակարան շենքի բակն է․․․ շաբաթ օր, առավոտյան 10-ի շուրջ։ Ո՞վ է տվել այս մարդկանց իրավունք խանգարել ինչպես իմ ընտանիքի, այնպել էլ ևս 53 ընտանիքի անդորրը։ Ո՞վ է տվել այս մարդկանց իրավունք հատելու բազմամյա ընտիր թթի ծառը։ Ո՞վ է տվել այս մարդկանց հանրային ընդհանուր օգտագործման տարածքում կայանած իմ ավտոմեքենայի անմիջապես կողքին իրականացնել քանդման-ավիրման աշխատանքներ։ Ո՞վ է սրա պատասխանատուն»: |
Աղբյուրը` Լիանա Ստեփանյան










