Լրագրող նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի օրերին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը Իսկանդերի կիրառման խայտառակ պլան է հաստատել, ու նմանատիպ մեղադրանքներ հնչեցրել։
Փաշինյանի ավազակախումբը աստիճանաբար ուղղվում է նաև դեպի Օնիկ Գասպարյանի կողմը՝ նրան մեղադրելով ռազմական անգործության, հետագայում նաև դավաճանության համար։
Այս ապագայի մասին ես հրապարակային խոսել էի դեռևս 2021-ի հոկտեմբերին՝ նշելով, որ Դավիթ Տոնոյանից հետո Փաշինյանական շոշափուկները կհասնեն նաև Օնիկ Գասպարյանին։ Այն ժամանակ կոչ էի անում, որ բանակի իրական սպայական կազմը սկսի խոսել ու բացել փակագծերը, սակայն կրկին լռություն եղավ։
Անցել է մոտ 9 ամիս, և ահա, մեկնարկը տրված է։ Չզարմանաք, եթե առաջիկա օրերին հետապնդում սկսվի նաև գեներալ Օնիկ Գասպարյանի նկատմամբ։ Բոլոր փաստերի տիրապետողներին չեզոքացնում են»: