ԱԺ–ում կքննարկվի Ներքին գործերի նախարարության ստեղծման հարցը


ԱԺ–ում կքննարկվի Ներքին գործերի նախարարության ստեղծման հարցը
Հուլիս 8 14:20 2022

Հուլիսի 12-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ` «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով:Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

Հիմնական զեկույցով հանդես կգան ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: