«Կառավարությունից մեկը լայեղ չի արել դուրս գա՝ հարցնելու՝ ժողովո՛ւրդ, ի՞նչ եք ուզում». Լևոն Հայրյան


«Կառավարությունից մեկը լայեղ չի արել դուրս գա՝ հարցնելու՝ ժողովո՛ւրդ, ի՞նչ եք ուզում». Լևոն Հայրյան
Հուլիս 8 13:35 2022

Արդեն երեք օր Կառավարության շենքի մոտ նստացույց անող արցախցիներն այցելել են նաև ՄԱԿ-ի գրասենյակ: «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել հանդիպումից՝ նշելով, որ գրասենյակում իրենց հայտնել են, որ Արցախից տեղահանվածներին փախստականի կարգավիճակ տալու պահանջը չի մտնում ՄԱԿ-ի գործառույթների մեջ և առաջարկել են միայն տնտեսական աջակցություն:

«Կառավարությունից մեկը լայեղ չի արել դուրս գա՝ հարցնելու՝ ժողովո՛ւրդ, ի՞նչ եք ուզում». Լևոն Հայրյան
«Պետական իշխանության, պետական մարմինների կողմից անուշադրության ենք մատնված: Դուք տեսել եք՝ երեք օր Կառավարության շենքի մոտ հավաքվել ենք, ժողովրդական լեզվով ասած՝ մեկը լայեղ չի արել դուրս գա՝ հարցնելու՝ ժողովոˊւրդ, ի՞նչ եք անում էստեղ, ի՞նչ եք ուզում»,- շարունակել է նա: