|
Մահափորձի ենթարկված Ճապոնիայի նախկին վարչապետը մահացել է, գրում է NHK-ն: Ավելի վաղ հայտնել էինք, որ 41-ամյա նախկին զինվորականը կրակել է երկրի նախկին վարչապետ Սինձո Աբեի վրա՝ վերջինի ելույթի ժամանակ: Քաղաքական գործիչը հրազենային վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել էր հիվանդանոց: Աբեն Ճապոնիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2006-2007 և 2012-2020 թվականներին: |










