|
Տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ: «Արցախի Հանրապետության պահով ոչ մի բան չեն անում, ասում են՝ դուք չճանաչված երկիր եք: Խուսանավում են, երևի չեն ուզում վիրավորել Ադրբեջանի զգացմունքները»,- նշում են հավաքվածները: «Անկախ նրանից՝ ճանաչված է, թե ոչ, մարդիկ մարդկային իրավունքներ ունեն. ՄԱԿ-ն ունի կոնվենցիաներ, որ պետք է անդրադառնա այդ հարցերին, նաև Արցախի Հանրապետության ճանաչման հարցը ՄԱԿ-ի մասշտաբով բարձրացվի»,- ասում են նրանք: |
Արցախցիների բողոքի ակցիան՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ










