Միշտ ո՞նց, հո ամբողջ կյանքս դատարան չե՞մ գալու. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հավաքվածներից


Միշտ ո՞նց, հո ամբողջ կյանքս դատարան չե՞մ գալու. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հավաքվածներից
Հուլիս 7 18:22 2022

Սերժ Սարգսյանի գործով դատականի նիստի ժամանակ դատարանի բակում էին հավաքվել նրա կուսակիցները, գործընկերները, համակիրները։ Երրորդ նախագահը շնորհակալություն է հայտնել հավաքածներին։

«Շնորհակալ եմ, որ եկել եք»,- ասել է Սարգսյանը, ինչին ի պատասխան դատարանի բակում հավաքածներն արձագանքել են․ «Միշտ կգանք, միայն, թե վերջանա այս գործը»։

Ի պատասխան երրորդ նախագահը նշել է․ «Միշ՞տ, հո ամբողջ կյանքս դատարան չե՞մ գալու»։