ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը պարզեցվել է


ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը պարզեցվել է
Հուլիս 7 12:50 2022

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անձն այսուհետ մեկ փաստաթուղթ կներկայացնի՝ դիմում-հարցաթերթիկ։

ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց համար ՀՀ Սահմանադրության և հայոց լեզվի իմացության ստուգման կարգում կատարված փոփոխությունները հաստատվել են Կառավարության այսօրվա նիստում։

 

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նպատակը վարչարարությունը պարզեցնելն ու մեկ միասնական փաստաթուղթ սահմանելն է, ինչը բխում է նաև այս տարվա հունիսի 25-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում» կատարված փոփոխություններից։

Նշենք, որ նախքան փոփոխությունը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անձը պետք է ներկայացներ դիմում և լրացներ հարցաթերթիկ։