«Հաշվի առե՞լ ենք, որ ծանր բեռնատարներ են գնալու․ Տաթև-Աղվանիի վիճակում չհայտնվենք»․ վարչապետ


«Հաշվի առե՞լ ենք, որ ծանր բեռնատարներ են գնալու․ Տաթև-Աղվանիի վիճակում չհայտնվենք»․ վարչապետ
Հուլիս 7 12:14 2022

Այսօր՝ Կառավարության նիստում որոշվեց 13,3 մլրդ դրամ գումար վերաբաշխել երեք խոշոր բլոկ ծրագրեր իրականացնելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ճանապարհահատվածների հիմնանորոգմանը, առանձնացրեց հանրապետական նշանակության Գյումրի-Վահրամաբերդ 10 կմ-անոց հատվածը։

«Եթե չեմ սխալվում սա դեպի սա Կապս տանող ճանապարհն է։ Հարց է ծագում, մենք նախագծելիս հաշվի առե՞լ ենք, որ Կապսում շինարարություն է սկսելու և ծանր բեռնատարներ են գնալու: Հանկարծ այնպես չլինի, որ Տաթև-Աղվանիի հետ կապված իրավիճակում հայտնվենք»,-ասաց նա: