Մանրամասներ՝ պայթյունից տուժածների մասին


Մանրամասներ՝ պայթյունից տուժածների մասին
Հուլիս 6 13:30 2022

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Աշտարակ քաղաքի բանկերից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունիհետևանքով տուժած յոթ քաղաքացիներից մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3 աստիճանի:

Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել»: