«Երևի ասել են՝ քո գլխով ոչ մի որոշում չես կարա կայացնես»․ զոհվածի հայր


«Երևի ասել են՝ քո գլխով ոչ մի որոշում չես կարա կայացնես»․ զոհվածի հայր
Հուլիս 6 07:28 2022

Այսօր զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Դատախազության առջև։ Նրանք պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը և գործը ՔԿ-ից տեղափոխվի ԱԱԾ։

«Էկել ենք էսօր, որ տենանք՝ ինչ ա արել, ծնողները կբարձրանան, եթե, իհրակե, կընդունի։ Կարծում եմ, որ չի էլ ընդունելու, քանի որ գլխավոր դատախազն արդեն ոչինչ ա։ Իրան երևի ասել են՝ էս մի ամիսը գնա-արի, որ ժամանակդ լրանում ա, դու քո գլխու ոչ մի որոշում չես կարա կայացնես»,- լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։