Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը անդրադարձել է Իշխան Սաղաթելյանի պաշտոնազրկմանը, նշելով.
«Բայց ինչքան էժան ու նվազ պիտի լինես, որ իմանաս Իշխան Սաղաթելյանը գնում ա Եվրոպա տեղի պաշտոնյաների հետ հանդիպի, ուսապարկերիդ արագ հավաքում ես ու փոխխոսնակի պաշտոնը խլում ես։
Ես էլ ասում եմ, էս շոգին էս կոլխոզին խի սենց արագ տարան ԱԺ:
Որ ծիպա ստատուսով ցածր ա դառնում Իշխանը, հետը էլ չհանդիպեն։
Էն էլ թարս պես հանդիպում ա, մի բան էլ ավել։
Երևի ՔՊ-ում ա տենց, որ իրանց մարդկանց արժեքը մանդատով ա պայմանավորված, մանդատը հանում ես տակը մնում ա զրոն կամ մինուս մեկը»:
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Ստրասբուրգում է գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Հանդիպումներ են կայացել Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Պետեր Վիտանովի, Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկսա Ֆուրլասի, Խորհրդարանի ECR քաղաքական խմբի փոխնախագահ Չառլի Վայմերի հետ։
Աշխատանքային օրվա ավարտին Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել նաև Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ Հեիդի Հաութալայի հետ։
Աշխատանքային օրվա ավարտին Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել նաև Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ Հեիդի Հաութալայի հետ։










