Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կինը հղի է․ համացանցում բացառիկ լուսանկար է հայտնվել (Photo)


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կինը հղի է․ համացանցում բացառիկ լուսանկար է հայտնվել (Photo)
Հուլիս 5 11:50 2022

 «Հրապարակը» գրում է
«Այս տարվա հունվար ամսին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքն էր «Փարավոն» ռեստորանային համալիրում: Մեծ շուքով, բավականին հասուն տարիքում ամուսնացող նախարար Պապիկյանի հարսանիքն իսկական իրադարձություն էր հանրային կյանքում: Նրա կինը տարածքային կառավարման նախարարության նախկին խոսնակն էր` Արմինե Մուրադյանը, ում հետ Պապիկյանը ծանոթացել էր աշխատանքի բերումով:

Անցել են ամիսներ, Պապիկյանների ընտանիքը շուտով համալրվելու է նոր անդամով: Պապիկյանի կինը, որն այժմ աշխատում է Տարածքային կառավարման նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում, երեխայի է սպասում»։