Օձ՝ Հրազդանի բնակարաններից մեկում


Օձ՝ Հրազդանի բնակարաններից մեկում
Հուլիս 20 09:32 2017

ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 19-ին՝ ժամը 22:48-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 32 շենքի բնակարաններից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բնակարանի հյուրասենյակից բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: