Լոռու մարզում Mercedes-ը բախվել է բետոնե պատին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 2 վիրավոր (լուսանկարներ)


Լոռու մարզում Mercedes-ը բախվել է բետոնե պատին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 2 վիրավոր (լուսանկարներ)
Հուլիս 20 09:19 2017

Հուլիսի 19-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի Վանաձորի հատվածի թունելի սկզբնամասում Mercedes մակնիշի 99 RF 899 համարանիշի ավտեմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին:

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով, որոնցից մեկին ավտեմեքնայից դուրս են բերել Լոռու մարզի փրկարարները, տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: