«Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի պատերազում». Մակրոն


«Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի պատերազում». Մակրոն
Հունիս 28 19:20 2022

Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի պատերազմում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բավարիայում G7-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մեր աջակցությունն Ուկրաինային և Ռուսաստանի դեմ մեր պատժամիջոցները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է և կշարունակվեն անհրաժեշտ ինտենսիվությամբ՝ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»,- Մակրոնի խոսքերը մեջբերում է BBC-ն։