Ադրբեջանում հունիսի 29-ին տեղի կունենա Բերձորի վերաբերյալ չնախատեսված քննարկում. Նաիրի Հոխիկյան


Ադրբեջանում հունիսի 29-ին տեղի կունենա Բերձորի վերաբերյալ չնախատեսված քննարկում. Նաիրի Հոխիկյան
Հունիս 28 18:30 2022

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

Ես շնորհակալ եմ իմ բոլոր այն ընկերներին, գործընկերներին, որոնք միացան Բերձորի (Լաչին) և Աղավնոյի փրկության նախաձեռնությանը, բարձրաձայնեցին խնդրի մասին, հաճախակի այցելեցին նշված վայրեր ու տեղում ծանոթացան այնտեղ ապրողների, իրականության հետ։

 

 Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները նպատակ ունեին, լռության մատնելով ու հանրային ուշադրությունը շեղելով, հերթական գաղտնի գործարքը անել և մարդկանց վերջին պահին փաստի առաջ կանգնեցնել։

 

 Այս անգամ չստացվեց Փաշինյան-Ալիև ծպտյալ եղբայրության ծրագիրը, քանի որ մեզ հաջողվեց խախտել նրանց կողմից Լաչինը հանձնելու լռությունը։ Հիմա դա դարձել է քաղաքական օրակարգ, ինչի շնորհիվ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ հրապարակային խոստովանել, որ պատրաստվում է հանձնել Բերձորը, Աղավնոն։ Իսկ եթե ասում է երկրի ղեկավարը, ապա դա ստանում է հանրային, հետո նաև միջազգային լայն արձագանք՝ իր հետևանքներով հանդերձ։

 

 Մենք կարողացանք հասնել նրան, որ Նիկոլ Փաշինյանը խոստովանի Ալիևի հետ իր դավադրության մասին, իսկ Ադրբեջանում էլ հունիսի 29-ին տեղի ունենա չնախատեսված քննարկում Բերձորի վերաբերյալ։

 

 Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք նաև հասնել այլ մարտավարական նպատակների։