Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հունիս 28 15:15 2022

Հանրապետության տարածքում`

Հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-3-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 28-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նույնքանով կնվազի:

Երևան քաղաքում՝

 

Հունիսի 28-ի ցերեկը 29-30-ը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 2-3-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հունիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 35.9 0C (1980 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան` 9.4 0C (1994 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.8 0C

 

 

 

 

 

 



loading...