2020թ․ -ից ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող Կովսականում սակրավորների համար բացվել է նոր դաշտային շարժական ճամբար։ Ինչպես գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ ճամբարը սպասարկելու է Արցախի՝ գերության մեջ գտնվող տարածքներում ականազերծում իրականացնող ադրբեջանցի օկուպանտներին։
Նշենք, որ Արցախի մեծ մասն օկուպացնելուց անմիջապես հետո արհեստածին Ադրբեջանը լայն թափով ամրաշինական կառույցներ, զորամասեր ու այլ նշանակության շինություններ է կառուցում օկուպացրած հայկական տարածքներում։