Սարյան փողոցի մոտ գտնվող կիսակառույց շինությունում նռնшկ է հայտնաբերվել


Սարյան փողոցի մոտ գտնվող կիսակառույց շինությունում նռնшկ է հայտնաբերվել
Հունիս 28 13:04 2022

Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան 36 Ա շենքի մոտ գտնվող կիսակառույց շինության մեջ նռնակ կա։  Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ 

 

Փրկարարները նշված վայրում հայտնաբերել են Ֆ1- տիպի նռնակ, պայթուցիչը՝ հանած վիճակում, նռնակի մոտ։  Տեղում պարզվել է, որ սակրավորների կարիք չկա։