«Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» նախագահ Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ այսօր Նորավանք վանական համալիրի Բուրդելաշեն եկեղեցու աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի է ընկել։ «Ունի լուրջ վնասվածքներ ոտքերի շրջանում (կարծես թե բաց կոտրվածք է, մկանային հյուսվածքների վնասումով ու արյունահոսությամբ), ժամանել է շտապօգնության բրիգադ և նրան տեղափոխել Եղեգնաձորի ԲԿ»,- գրել էր նա: Նորավանքի հայտնի աստիճանների խնդրի մասին արդեն 10 տարի է, ինչ բարձրաձայնվում է։ Ինչպես նշում է Սոլոմոնյանը՝ խնդիրն ունի երկկողմանի բնույթ։ «Մի կողմից եկեղեցին կառուցված է կրաքարից, որը բավական փխրուն քար է, իսկ անընդհատական վերուվարը մաշեցնում և վնասում է այդ քարերը։ Եկեղեցին կառուցվել է մեզանից 700 տարի առաջ, իսկ այսօր մեկ օրվա մեջ վանական համալիր ավելի շատ մարդ է մտնում, քան այդ 700 տարվա ընթացքում միասին վերցրած։ ԿԳՄՍ նախարարությունից արդեն տեղեկացրել են, որ միջոցներ կձեռնարկեն աստիճաններով մուտքը ժամանակավորապես արգելելու վերաբերյալ: Վաղվանից մուտքը արգելապատնեշներով կարգելվի, և կտեղադրվեն համապատասխան արգելող ցուցանակներ։ Միաժամանակ ոլորտի մասնագետների հետ քննարկվում են խնդրի լուծման տարբերակները: Նշենք, որ Նորավանք վանական համալիրը սեփականության իրավունքով հանձնված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: |
loading...
Լրահոս
‼️Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձն ինքնասպան է եղել քաղաքապետի աթոռին նստած
20
Օգոստոս,
2022 02:17
Նռնակով զինված տղամարդը ինքնասպան է եղել
20
Օգոստոս,
2022 01:16
Լուսանկար Մասիսի քաղաքապետարանի շենքի ներսից
20
Օգոստոս,
2022 01:07
Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձը կրшկել է իր վրա
20
Օգոստոս,
2022 00:55
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զինված անձը ներխուժել է Մասիսի համայնքապետարան , նռնակ նետել քաղաքապետ ...