Կնոջը մեղադրանք է առաջադրվել Նիկոլ Փաշինյանին սպառնալու համար


Կնոջը մեղադրանք է առաջադրվել Նիկոլ Փաշինյանին սպառնալու համար
Հունիս 27 20:14 2022

Մերի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Facebook.com» սոցիալական կայքի իր՝ «Merichok Xachatryan» տվյալներով օգտատիրոջ էջից, քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է կատարել, որպիսի գործողությունն արտահայտվել է հետևյալում.

Այսպես՝
Մերի Գագիկի Խաչատրյանը «Facebook.com» սոցիալական կայքի իր՝ «Merichok Xachatryan» տվյալներով օգտատիրոջ էջից, 2022 թվականի ապրիլի 25-ին, «Դառը ճշմարտություն» վերտառությամբ կայքէջում, «Նիկոլի ամենամեծ սուտը՝ ես չեմ լինի վարչապետ» գրառմամբ ՀՀ քաղաքական գործիչների և ՀՀ Վարչապետի լուսանկարների տակ, տեղադրել է բռնություն գործադրելու՝ «Եթե ես իմանամ, որ էս կենդանուն գնդակահարելով կալանքի չեմ ենթարկվի, ես կլինեմ հազարավորներից առաջինը, մի վայրկյան չեմ ափսոսա, գլխից կխփեմ, կսատկի» կոչեր պարունակող արտահայտություններ, այդ կերպ հրապարակայնորեն կատարելով քարոզ:

 

Ք. Մ.



loading...