Որքա՞ն է կազմում սոցփաթեթի գումարը, ովքե՞ր են համարվում սոցփաթեթի շահառուի ընտանիքի անմիջական անդամներ


Որքա՞ն է կազմում սոցփաթեթի գումարը, ովքե՞ր են համարվում սոցփաթեթի շահառուի ընտանիքի անմիջական անդամներ
Հունիս 27 11:05 2022

Սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար ամսական սահմանված է 6 հազ. դրամ է (տարեկան՝ 72 հազ. դրամ), որում չեն ներառվում առողջապահական փաթեթի և պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության համար նախատեսված միջոցները (այս բաղադրիչների համար նախատեսված միջոցները ՀՀ պետական բյուջեից ուղղակիորեն տրամադրվում են ՀՀ առողջապահության նախարարությանը):

 

Iravaban.net-ը հայտնում է, որ սա սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ նույն որոշման համաձայն՝ սոցփաթեթի շահառուի ընտանիքի անմիջական անդամներ են համարվում ամուսինը, ծնողը, զավակը (նաև որդեգրողը, որդեգրվածը, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը), տատը, պապը, թոռը, համատեղ բնակվող` եղբայրը, քույրը։

 

Ներկայացնենք նաև, թե