Հունիսի 21-27-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում։
Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել քաղաքական, տեղեկատվական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում Արցախի դերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԳՆ-ը: