Ստացի՛ր քո եռագույն շապիկն ու միացի՛ր. հուլիսի 5-ին քայլերթ կլինի


Ստացի՛ր քո եռագույն շապիկն ու միացի՛ր. հուլիսի 5-ին քայլերթ կլինի
Հունիս 26 19:35 2022

«ՀՀ պետական խորհրդանշանների օրը» Ֆեյսբուքի  էջը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

 

«Սիրելի դպրոցակա՛ն,

ստացի՛ր քո եռագույն շապիկն ու միացի՛ր ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական քայլերթին, որը տեղի կունենա հուլիսի 5-ին:

 

Տրամադրվող շապիկների չափսերն են` S, M, L, XL:

 

Շապիկները ձեռք բերելու համար ուղարկել հայտ [email protected] էլ. փոստի հասցեին միայն դասարանների համակարգողների կողմից (օրինակ՝ դասղեկ, ուսուցիչ, ծնող)՝ նշելով շապիկների քանակը (նվազագույնը 10 դպրոցական)՝ ըստ չափերի, դպրոցի հասցեն, դպրոցի համարը, դասարանը, համակարգողի անուն-ազգանունը և հեռախոսահամարը:

Շապիկները հնարավոր կլինի ստանալ տոնակատարությունից մեկ օր առաջ՝ հուլիսի 4-ին:

Հիշեցնում ենք, որ շապիկների քանակը սահմանափակ է:

 

Հարցերի դեպքում զանգահարել 094200515 հեռախոսահամարով»: