Մարտակերտում տեղացած կարկուտի հետևանքները


Մարտակերտում տեղացած կարկուտի հետևանքները
Հունիս 26 15:52 2022

Մարտակերտի վերին ենթաշրջանում մոտ 40 րոպե տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել: 
Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը գետնին է հավասարեցրել բանջարաբոստանային մշակաբույսերը, բերքատու ծառերը, վնասել էլեկտրալարերն ու բնակելի տների տանիքներն ու պատուհանները։ 
Էլեկտրասյունը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Վնասվել է ևս 3 տրանսպորտային միջոց։ 
Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտի շերտը Զարդախաչ գյուղում կազմել է 2սմ, Վերին Հոռաթաղում` 3սմ։ 
Կարկուտն ամենաշատը տեղացել է Հաթերքում, որի շերտը հասել է 5սմ-ի։
Համայնքներում իրականացվում են վնասի գնահատման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:

 
Մարտակերտում տեղացած կարկուտի հետևանքները
Մարտակերտում տեղացած կարկուտի հետևանքները
Մարտակերտում տեղացած կարկուտի հետևանքները
Մարտակերտում տեղացած կարկուտի հետևանքները
Մարտակերտում տեղացած կարկուտի հետևանքները
Աղբյուրը` ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ