Իրենք իրենցով ասուլիս են անում


Իրենք իրենցով ասուլիս են անում
Հունիս 26 13:42 2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին, ժամը 20:00-ին ուղիղ եթերում կպատասխանի զանգվածային լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին:

Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Սիրելի հայրենակիցներ, լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 27-ին, ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իմ էջի եթերում կպատասխանեմ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին»:

Հիշեցնենք, որ մի շարք խմբագիրներ հրապարակավ հայտարարել են, որ հրաժարվում են հարց ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ պատճառաբանելով, որ, ըստ ունեցած փորձի, «նման «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստված սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում»:

Yerevan.today