7.5 միլիոն դրամ՝ ֆուրշետի սեղանի և ընթրիքի համար. ԱԳՆ-ն հյուրասիրություն է կազմակերպել


7.5 միլիոն դրամ՝ ֆուրշետի սեղանի և ընթրիքի համար. ԱԳՆ-ն հյուրասիրություն է կազմակերպել
Հունիս 26 12:20 2022

Հունիսի 10-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Երևանում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:

 

Հայաստան ժամանած հյուրերին հյուրասիրելու համար ֆուրշետի սեղան  է պատրաստվել՝ ծախսելով 4 միլիոն 300.000 դրամ։

Հյուրերին հյուրասիրել են ծովախեցգետին, կարմիր ձուկ, ընկուզեղեն, աղանդեր և այլն…

 

Ֆուրշետի սեղանի համար ԱԳՆ-ն մեկ անձից գնման պայմանագիր է կնքել  «Բլիզարդ» ՍՊԸ-ի հետ։

 

Ֆուրշետից բացի, 70 անձի համար ընթրիք է կազմակերպվել. այդ նպատակով Արտաքին գործերի նախարարությունը 2 միլիոն 230.000 դրամի մեկ անձից գնման պայմանագիր է կնքել մեկ այլ ընկերության՝ «Ման Բևըրիջիս» ՍՊԸ-ի հետ։

 

Մեկ պայմանագիր էլ ԱԳՆ-ն կնքել է «Սալոն» ռեստորանի հետ. պայմանագրի արժեքը 1 միլիոն դրամ է։

 

Այս ռեստորանում են հյուրասիրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին։

 

Ամփոփելով՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարության խորհրդի նիստի համար ՀՀ ԱԳՆ-ն ներկայացուցչական ծախսերի համար հատկացրել է 7.5 միլիոն դրամ։