Թթուջուր գյուղի մոտակա սարում UAZ մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել և հայտնվել է ձորակում


Թթուջուր գյուղի մոտակա սարում UAZ մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել և հայտնվել է ձորակում
Հունիս 25 21:00 2022

Հունիսի 25-ին, ժամը 12:44-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղի մոտակա սարում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Զ․ Ա․) կողաշրջվել և հայտնվել է ձորակում (մոտ 120 մ)։

 

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ձորակից։