Վաղվանից սկսվում է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրումը. ԳԹԿ


Վաղվանից սկսվում է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրումը. ԳԹԿ
Հունիս 25 20:50 2022

Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտարարում է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրման մեկնարկը։ Այս մասին հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։

 

«Վաղվանից՝ հունիսի 26-ից, մինչև հուլիսի 1-ը բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունելությունն է։

Առցանց եղանակով ընդունելության քննություններ և մասնագիտություն կարող են հայտագրել՝

• օտարերկրացիները,

• օտարերկրյա ուսումնական հաստատությունները այս ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

 

• ս/թ ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվողները։

Առցանց եղանակով նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել նաև հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդները։

 

Հարգելի պատճառով առաջին փուլի ընդունելության քննությանը չմասնակցած դիմորդները նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել ԳԹԿ-ում։

Ընդունելության հայտագրման առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդները կարող են հայտագրվել ԳԹԿ-ում՝ նշելով միայն ընդունելության քննություններ և մասնակցելով լրացուցիչ (թափուր մնացած տեղերի) մրցույթին։

 

Հայտագրումը ավարտվում է հուլիսի 1-ին ժամը 17։00-ին»,-նշել է նա։